«Ես լսել եմ մեկ այլ քննադատություն, որ այս Սահմանադրությունն անցում է սուպերվարչապետականից սուպերխորհրդարանական համակարգի»,- ասում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ քննադատություններին։
ՍիվիլՆեթի տաղավարում նախարարը ներկայացնում է սահմանադրական փոփոխությունների տրամաբանությունը, անդրադառնում իշխանության գերկենտրոնացման հավանականության, դատական իշխանության անկախության երաշխիքների, իշխանության տարբեր ճյուղերի միջև փոխզսպումների ու հակակշիռների մեխանիզմների վերաբերյալ հարցերին։
Քննարկման առանցքում են նաև ընդդիմության լիազորությունների ընդլայնումը, խորհրդարանում կայուն մեծամասնության սկզբունքի պահպանումը, Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու հիմնավորումները և նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Գալյանը նաև նշում է, որ եթե ընդդիմությունը չապահովի անհրաժեշտ ձայները, ամենայն հավանականությամբ կլինեն արտահերթ ընտրություններ։
Արշալույս Մղդեսյան


