Գլխավոր Լրահոս

Եվրահանձնաժողովն առաջարկում է Կուլևիի նավթավերամշակման գործարանը հանել պատժամիջոցների ցանկից

Կուլևիի նավթավերամշակման գործարանը հուլիսին պայմանականորեն ներառվել էր ԵՄ պատժամիջոցների ցանկում

Կուլևիի նավթավերամշակման գործարանը հուլիսին պայմանականորեն ներառվել էր ԵՄ պատժամիջոցների ցանկում

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների առաջիկա փաթեթը, որով առաջարկվում է Կուլևիի նավթավերամշակման գործարանը հանել պատժամիջոցների ենթակա կառույցների ցանկից։ Գործարանը հուլիսին պայմանականորեն ներառվել էր պատժամիջոցների ցանկում և վեց ամիս ժամանակ էր ստացել ռուսական հում նավթի վերամշակումը դադարեցնելու համար։ Կուլևիի գործարանը պնդում է, որ հոկտեմբերի վերջից կատարում է ԵՄ պահանջները։

Հուլիսին ԵՄ-ն արգելել էր Կուլևիի հետ գործարքները և գործարանին ու դրա մայր ընկերությանը՝ Black Sea Petroleum-ին, վեց ամիս ժամանակ տվել ռուսական նավթի հետ կապված գործունեությունը դադարեցնելու համար՝ մինչև պատժամիջոցների ամբողջական ուժի մեջ մտնելը։

Դրանից հետո Black Sea Petroleum-ը բազմիցս հայտարարել է, որ դադարեցրել է ռուսական հում նավթի վերամշակումը։ Երկուշաբթի, ներկայացնելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների առաջարկվող 22-րդ փաթեթը, ֆոն դեր Լայենը նաև առաջարկել է անդամ երկրներին Կուլևին հանել իրենց պատժամիջոցների ցանկերից։

Վերջին երեք ամսում Լիբիայից ներկրված հում նավթի ընդհանուր ծավալը հասել է մոտ 352 հազար տոննայի։ Դեկտեմբերին գործարանը սպասում է լիբիական հում նավթի հինգերորդ խմբաքանակին։

Եվրահանձնաժողովը Կուլևիի օրինակը ներկայացրել է որպես ապացույց, որ ԵՄ պատժամիջոցների սպառնալիքը կարող է արդյունավետ լինել։ Այն այս դեպքը հակադրել է Ղրղզստանին, որին Եվրահանձնաժողովը մեղադրում է Ռուսաստանին սահմանափակող միջոցները շրջանցելու հարցում բազմիցս օգնելու մեջ։

Այժմ ԵՄ անդամ երկրները կքննարկեն Եվրահանձնաժողովի առաջարկները և կորոշեն, թե որ միջոցներն ընդունել։ ԵՄ-ում պատժամիջոցների վերաբերյալ յուրաքանչյուր որոշում միաձայնություն է պահանջում, ուստի Կուլևիի՝ պատժամիջոցների ցանկից հանվելը դեռ երաշխավորված չէ։

Նոյեմբերի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է այս լուրը։

«Սա Եվրահանձնաժողովի կոնկրետ որոշում է, որը կարելի է միայն ողջունել։ Ինչպես գուցե հիշում եք, մենք նախկինում էլ քննարկել ենք այս հարցը։ Այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու նրանց հետ կապված լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ ու ցնծությամբ խոսում էին Կուլևին պատժամիջոցների ցանկում ներառելու մասին»,- ասել է Կոբախիձեն։

«Կուլևիի նավթավերամշակման գործարանը պատժամիջոցների ցանկից հանելու ԵՄ մտադրությունը շատ ողջունելի նորություն է»,- OC Media-ին ասել է վրացի տնտեսագետ և Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն։

«Ըստ ամենայնի, գործարանը կատարել է ռուսական նավթի օգտագործումը դադարեցնելու իր պարտավորությունը և սկսել հում նավթ ներկրել Լիբիայից։ Եթե այն շարունակի զարգանալ և 2028-ին սկսի դիզելային վառելիք ու բենզին արտադրել, դա դրական առաջընթաց կլինի»,- հավելել է նա։

Տե՛ս նաև՝ ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի ֆոնին Black Sea Petroleum-ը պնդում է, որ ամբողջությամբ հրաժարվել է ռուսական նավթից

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում