Գլխավոր Լրահոս

Ըստ Լավրովի՝ Ֆինլանդիայի ներկայիս նախագահը 2008-ին Սաակաշվիլիին «խելագար» է անվանել

Ձախից աջ՝ Սերգեյ Լավրովը, Միխեիլ Սաակաշվիլին և Ալեքսանդր Ստուբը

Ձախից աջ՝ Սերգեյ Լավրովը, Միխեիլ Սաակաշվիլին և Ալեքսանդր Ստուբը

Պաշտոնական լուսանկարներ

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ֆինլանդիայի ներկայիս նախագահ, այն ժամանակվա արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին «խելագար» է անվանել։ Լավրովի խոսքով՝ Ստուբն այդպես է արտահայտվել իրենց մասնավոր զրույցի ժամանակ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի օրերին։

OC Media-ն Ֆինլանդիայի նախագահի գրասենյակին հարցրել է՝ կարո՞ղ է հաստատել Լավրովի խոսքերը, այդ թվում՝ այն պնդումը, որ Ստուբը Սաակաշվիլիին «խելագար» է անվանել։ Գրասենյակից հայտնել են, որ մեկնաբանություն չունեն։ Սաակաշվիլին նույնպես չի մեկնաբանել պնդումը։

Լավրովն այս մասին ասել է ռուսական պետական TASS գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 16-ին։ Նշելով, որ Ստուբի հետ «վաղեմի հարաբերություններ» ունի՝ դեռևս նրա՝ Ֆինլանդիայի արտգործնախարար աշխատելու տարիներից, Լավրովը հիշել է պատերազմի ժամանակ Ստուբի այցը Մոսկվա։

«Պաշտոնական բանակցություններից առաջ երկուսով սուրճ էինք խմում։ Նա բավական գունեղ բառապաշար օգտագործեց՝ նկարագրելու [...] Սաակաշվիլիին, որի հետ հենց նոր էր խոսել։ Ասաց, որ խոսել է Սաակաշվիլիի հետ և նրան «խելագար» անվանեց»,- ասել է Լավրովը։

2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ Ֆինլանդիան նախագահում էր ԵԱՀԿ-ում, իսկ Ստուբը կոչ էր անում «վրացիներին, հարավօսերին և ռուսներին դադարեցնել կրակը, ռազմական գործողությունները և հետագա սրացումը»։ Նա նախ մեկնել էր Թբիլիսի՝ հանդիպելու վրացի պաշտոնյաների հետ, ապա ուղևորվել Մոսկվա։

Հարցազրույցում Լավրովը նաև պնդել է, որ Ստուբը «հասկանում էր, թե մենք այդ ժամանակ ինչ էինք անում»՝ ըստ ամենայնի նկատի ունենալով Մոսկվայի գործողությունները։

«Ավելի ուշ Ստուբն այն մարդկանցից էր, որոնք առաջ էին մղում այս իրադարձությունների վերաբերյալ ԵՄ հետաքննություն սկսելու գաղափարը»,- հավելել է Լավրովը։

Երբ Ռուսաստանը 2008-ի օգոստոսի 26-ին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Ստուբը դատապարտեց այդ քայլը՝ հայտարարելով, որ այն «խախտում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները»։ Նա նաև Ռուսաստանին կոչ արեց «անհապաղ դուրս բերել բոլոր զորքերը Վրաստանից և կատարել հրադադարի համաձայնագիրը»։

Ստուբը Ֆինլանդիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-2011-ին։ Այնուհետև նա մի շարք այլ պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում՝ 2011-2014-ին եղել է եվրոպական հարցերի և արտաքին առևտրի նախարար, 2014-2015-ին՝ վարչապետ, իսկ 2015-2016-ին՝ ֆինանսների նախարար։ 2024-ից նա Ֆինլանդիայի նախագահն է։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում