Կդադարեցվի Մյասնիկյանից Դիլանյան տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը

Մայիսի 16-ից կդադարեցվի Մյասնիկյանից Դիլանյան տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը»,- հայտնում են քաղաքապետարանից:











