Չորս երկրի լրագրողների համատեղ ջանքը Երևանում. ֆոտոշարք




ՍիվիլՆեթը Seizing Synergies նախագծի շրջանակում անցյալ շաբաթ հյուրընկալեց գործընկեր մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչների Մոլդովայից, Ուկրաինայից և Վրաստանից։ Նախագիծն իրականացվում է n-ost-ի աջակցությամբ։
n-ost-ը եվրոպական նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել անդրսահմանային լրագրության զարգացմանը և տարբեր երկրների խմբագրությունների միջև համագործակցության խթանմանը։
Նախագծի շրջանակում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի չորս անկախ լրատվամիջոցներ համագործակցում են՝ պատրաստելով համատեղ հետաքննություններ և լրագրողական այլ նյութեր։
Գործընկեր լրագրողները եղան Երևանում, այցելեցին նաև ՍիվիլՆեթ։
Երևանի «Վարպետ» սրճարանում տեղի ունեցավ կապերի հաստատման երեկո՝ լրագրողական համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ գործընկերների մասնակցությամբ:
Թեմա
Հասանելի է
english










