Գլխավոր Լրահոս

Հայ Առաքելական Եկեղեցու վարկանիշը շարունակում է աճել՝ ըստ IRI-ի հարցման

Հայ Առաքելական Եկեղեցու վարկանիշը շարունակում է աճել՝ ըստ IRI-ի հարցման

Հայ Առաքելական Եկեղեցու վարկանիշը շարունակում է աճել՝ համաձայն ԱՄՆ Միջազգային հետազոտական ինստիտուտի մայիսին իրականացրած հարցման արդյունքների։

Չնայած Եկեղեցին Հայաստանում վստահության ամենաբարձր մակարդակն ունեցող կառույցների ցանկում այս անգամ հինգերորդ տեղում է, բայց 2026-ի փետրվարի հարցումից մինչև մայիս գոհունակություն հայտնողների թիվն աճել է 6 տոկոսով։ 

Եկեղեցու գործունեությունից լիովին գոհ է հարցվածների 40%-ը և ավելի շուտ գոհ է 27%-ը։ Ընդհանուր գոհունակությունը կազմել է 67%:

Դժգոհների ընդհանուր թիվը կազմում է 21% (11%-ը՝ «ավելի շուտ դժգոհ», 10%-ը՝ «լիովին դժգոհ»)։

Եկեղեցու վարկանիշը վերջին տարիներին զգալի տատանումներ է կրել․

2019-ին գոհունակությունը բարձր էր՝ 74%, 2023-2024 թվականներին գրանցվել էր վարկանիշի էական նվազում․ 2023-ի մարտին այն կազմել է 54%, իսկ 2024-ի սեպտեմբերին հասել է 48%-ի:

Սակայն, 2025 թվականից սկսած նկատվում է վստահության կտրուկ աճ. 2025-ի հունիսին՝ 58%, 2026-ի փետրվարին՝ 61%, և մայիսին՝ 67%։

*IRI-ը հարցումն իրականացրել է հեռախոսազանգի միջոցով՝ մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1511 մարդ։

2025-ի մայիսից Հայաստանի իշխանությունները սկսել են արշավ՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը տեղ գտավ ապրիլի սկզբին հրապարակված Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում՝ «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգ» դրույթով։

Իշխանության գալու դեպքում ՔՊ-ականները խոստանում են՝ իրենց ձևակերպմամբ՝ հեռացնել եկեղեցու փաստացի պետին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում