Գլխավոր Լրահոս

Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը կնպաստի քառակողմ համագործակցությանը․ Քըլըչ

Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը կնպաստի քառակողմ համագործակցությանը․ Քըլըչ

Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանի համար կարող է նպաստել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։

«Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար»,- «X» սոցիալական ցանցում գրել է Քըլըչը։

Մայիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին արդեն բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար։ Նա շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին՝ նշելով, որ Հայաստանն այժմ Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով՝ Չինաստանի հետ, իսկ Վրաստանի և Թուրքիայի տարածքով՝ նաև Եվրոպական Միության հետ։

Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է նաև Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Նախիջևանի միջոցով Հայաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության բացում՝ TRIPP նախագծի շրջանակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում