Գլխավոր Լրահոս

Վարորդները կարող են հետ ստանալ 2025-ին «կարմիր գծերում» կայանելու համար վճարած գումարները

Վարորդները կարող են հետ ստանալ 2025-ին «կարմիր գծերում» կայանելու համար վճարած գումարները

Վարորդները կարող են հետ ստանալ 2025-ին «կարմիր գծերում» կայանելու համար վճարած գումարները։ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով Երևանում ավտոկայանատեղիների թանկացումը ոչ իրավաչափ ճանաչելու և քաղաքացիներին փոխհատուցելու որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ 

«Այլևս անփոփոխելի ու անբեկանելի փաստ է, որ 2025-ի Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը` հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ։

Ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիների կրած վնասները օրենքով սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման»,- գրել է փաստաբանը։

Ավագանին ամեն տարվա վերջին որոշում է ընդունում, որով սահմանվում են տեղական վճարների դրույքաչափերը։ 2024-ին «Մայր Հայաստան» խմբակցությունը վիճարկել էր Երևանի ավագանու 2023-ի նմանաբնույթ որոշումը և առաջին ատյանում հաղթել էր։

2024-ի վերջին ավագանու ընդունած որոշմամբ կարմիր գծերի դրույքաչափը պահպանվեց։ 2025-ի հունվարին «Մայր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմեց վարչական դատարան՝ վիճարկելով արդեն այդ որոշումը։ Այսպիսով առաջին ատյանում խմբակցությունը հաղթեց։

2023-ի տարեվերջին ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվել էին տարեկան մինչև 160,000 դրամ։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից։ Մինչ այդ ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12,000 դրամ էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում