Գլխավոր Լրահոս

Ապարան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է իննի. հարուցվել է քրեական վարույթ

Ապարան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է իննի. հարուցվել է քրեական վարույթ

Նոյեմբերի 3-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է իննի, երեք մարդ վիրավորվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ վթարը տեղի է ունեցել ժամը 20։55-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրի մոտակայքում՝ Ուշիի ոլորաններում։ Բախվել է չորս ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և զոհվածների մարմինները մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու և անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ պատճառելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։

Նոյեմբերի 3-ին Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր․ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Մյուս տուժածը վիրահատվում էր, իսկ երրորդի առողջական վիճակը գնահատվել էր միջին ծանրության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում