Գլխավոր Լրահոս

Առաջին դասարանի աշակերտին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար դասվարին մեղադրանք է առաջադրվել

Առաջին դասարանի աշակերտին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար դասվարին մեղադրանք է առաջադրվել

Հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել աշակերտին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքով։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ դասվարը 2023-ի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում աշակերտի նկատմամբ պարբերաբար բացասական վերաբերմունք է ցուցաբերել, դասընկերների ներկայությամբ թիրախավորել նրա վարքագիծն ու անձը, վիրավորական բառապաշարով դիմել նրան։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դասվարը աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության, քաշքշել նրան՝ պատռելով հագուստը, արհամարհել ու անտեսել աշակերտին, իսկ համադասարանցիներին հորդորել չշփվել և չխաղալ նրա հետ։

Դասվարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մասին հոդվածով։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում