Գլխավոր Լրահոս

Գերմանիայի ավելի քան 70 քաղաքում երիտասարդները բողոքի ակցիաներ են անցկացրել

Ցուցարարները մասնակցում են «Gen Z regelt» շարժման բողոքի ակցիային։ Գերմանիա, Քյոլն, նոյեմբերի 20։ Լուսանկարը՝ Reuters։

Ցուցարարները մասնակցում են «Gen Z regelt» շարժման բողոքի ակցիային։ Գերմանիա, Քյոլն, նոյեմբերի 20։ Լուսանկարը՝ Reuters։

Նոյեմբերի 20-ին Գերմանիայի 73 քաղաքում երիտասարդները բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով կրթության ֆինանսավորման ավելացում, սոցիալական պայմանների բարելավում և կլիմայի պաշտպանությանն ուղղված քայլեր, հաղորդում է Reuters-ը։

«Gen Z regelt» շարժման նախաձեռնած ցույցերը Եվրոպայում երիտասարդական բողոքի նոր ալիքի մաս են։ Կազմակերպիչների տվյալներով՝ նոյեմբերի 20-ին երիտասարդական բողոքի ակցիաներ են անցկացվել նաև աշխարհի այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ, ցույցերն ու գործադուլներն ընդգրկել են առնվազն 25 երկիր, այդ թվում՝ Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Ցուցարարները դեմ են կրթության և սոցիալական ծառայությունների ֆինանսավորման կրճատումներին, կյանքի թանկացմանը և պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնմանը։ Նրանք պահանջում են նաև աշխատավարձերի բարձրացում և պետական ծառայությունների բարելավում։

Քյոլնում բողոքի ակցիային մասնակցող ուսանողուհի Յասմին Համադին Reuters-ին ասել է, որ դժգոհ է համալսարաններում, դպրոցներում և ընդհանրապես կրթական համակարգում իրականացվող կրճատումներից։ Նրա խոսքով՝ երիտասարդները փողոց են դուրս եկել փոփոխությունների հասնելու համար, քանի որ ստեղծված իրավիճակն այլևս չի կարող շարունակվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում