Գլխավոր Լրահոս

Արթուր Օսիպյանը հացադուլի 11-րդ օրը հանդես է եկել կոչով

Արթուր Օսիպյանը հացադուլի 11-րդ օրը հանդես է եկել կոչով

Կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլի 11-րդ օրը հանդես է եկել կոչով՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանից հրապարակային ներողություն խնդրել իրենից և արցախցիներից։ Նրա կոչը տարածել են փաստաբանները։

Օսիպյանի հայտարարության համաձայն՝ հացադուլի պատճառը Փաշինյանի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հասցեին հնչեցրած «փախած» արտահայտությունն է։ Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն վիրավորել է անձամբ իրեն, այլև ընդհանրացրել այդ բնորոշումը բոլոր արցախցիների նկատմամբ։

«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, որոնք չեն խուսափել պատերազմից»,- նշել է Օսիպյանը։

Նա հայտարարել է, որ արցախցիները տասը ամիս մնացել են շրջափակման մեջ, ենթարկվել ռազմական ագրեսիայի և ստիպված լքել Արցախը՝ սովի առջև հայտնված 30 հազար երեխաներին ֆիզիկական ոչնչացումից փրկելու համար»։

«Եվ սա Նիկոլ Փշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր»,- նշում է Օսիպյանե։

Նա նաև կոչ է արել «բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին» պահել հարցը հանրային օրակարգում և ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում։

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց՝ մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։ Նա հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: 50–ից ավելի ՀԿ–ներ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել՝ Օսիպյանի կալանավորումն անվանելով ապօրինի։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում