Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն կհրապարակի կանադական և ավստրալական դոլարների պահուստների տվյալները

ԱՄՀ-ն կհրապարակի կանադական և ավստրալական դոլարների պահուստների տվյալները

Արժույթի միջազգային հիմնադրամը կսկսի հրապարակել կենտրոնական բանկերի՝ ավստրալական և կանադական դոլարների պահուստների տվյալները: Հիմնադրամում որոշումը պայմանավորել են միջազգային շուկաներում այս արժույթների արժեքի բարձրացմամբ:

Ներկայում ԱՄՀ-ն երեք ամիսը մեկ Միջազգային արժութային պահեստների զեկույցում հրապարակում է կենտրոնական բանկերի՝ ԱՄՆ դոլարի, ինչպես նաև եվրոյի, ֆունտի, շվեյցարական ֆրանկի և յենի պահուստների տվյալները:

Տնտեսագետները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՀ հրապարակած տվյալների հիման վրա սխալ է գնահատել միջազգային պահուստների ծավալը, քանի որ ամենամեծ պահուստներ ունեցող երկիրը՝ Չինաստանը չի հրապարակում իր տվյալները: 2012թ. դրությամբ Չինաստանի միջազգային պահուստները կազմել են $3,3 տրլն՝ գլոբալ պահուստների $11,5 տրլն-ի համեմատ:

Երկրների միջազգային պահուստները կենտրոնական բանկերի միջոցներն են, որոնք կարող են օգտագործվել սեփական արժույթի փոխարժեքի կայունացման կամ պարտքերի մարման համար: Սովորաբար պահուստներում ընդգրկվում են իրացվելի արժույթներ, որոնցով առևտուր է իրականացնում տվյալ երկիրը, ինչպես նաև թանկարժեք մետաղներ, առաջին հերթին՝ ոսկի: Պահուստներում կարող են օգտագործվել նաև ԱՄՀ փոխառության հատուկ իրավունքի ակտիվները (SDR):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում