Գլխավոր Լրահոս

Խուդաթյանը մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերաբացմանը

Խուդաթյանը մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերաբացմանը

Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերաբացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել հունիսի 2-ին Ախալքալաքի կայարանում, որին Վրաստանի վարչապետի գլխավորությամբ մասնակցել են մի շարք երկրների՝ հաղորդակցությունների ոլորտի  նախարարներ, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի պաշտոնյաներ։

Միջոցառման արդյունքներով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին վերագործարկման փուլ է մտնում վրացական հատվածի արդիականացումից հետո։ Ըստ վրացական տեղեկությունների՝ վերանորոգվել է Մարաբդա-Կարծախ 180 կմ երկաթուղային հատվածի 153-կմ-ը, որը համալրվել է նաև եվրոպական չափանիշներին համապատասխան 27 կմ երկարությամբ նոր երկաթուղային հատվածով։ 

Ադիականացման աշխատանքների հետևանքով բարձրացվելու է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը՝ 1 միլիոն տոննայից հասցվելով 5 միլիոնի։

Հայաստանի տեսանկյունից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անմիջական կարևորություն է ստացել օրերս Հայաստան-Թուրքիա պայմանավորվածության արդյունքում, երբ մայիսի 24-ին Երևանն ու Անկարան հայտարարեցին Կարս-Ախալքալաք երկաթուղին Հայաստանի համար բացելու մասին։ Այդ  որոշմանը նախորդել էր Հայաստանի ու Թուրքիայի միջև ևս մեկ հայտարարություն, որն առնչվում էր մաքսային տեսանկյունից երկու երկրների միջև ուղիղ առևտուր հաստատելուն։

Միջազգային տեսանկյունից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին  Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային ճանապարհի՝ «Միջին միջանցք»-ի մաս է համարվում՝ կազմելով նրա կովկասյան հատվածը։ Հարավային Կովկասում միջազգային այդ միջանցքի մաս է դիտվում նաև TRIPP-ը, որը Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ուղուց բացի, ապագայում կարող է նաև Չինաստանը միացնել Եվրոպային։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները վերջնականացվել են մայիսի 18-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Բաքու կատարած այցի ընթացքում։ Կողմերն ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել էին գործարկել նաև Բաքու-Թբիլիսի մարդատար գնացքը, որի աշխատանքները մեկնարկեցին մայիսի 26-ին վեցամյա դադարից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում