Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը. Հարությունյան

Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանումը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։ Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում», - նշել է նա: Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին:











