Գլխավոր Լրահոս

Հունիսի 8-ին կմեկնարկի ամառային զորակոչը

Հունիսի 8-ին կմեկնարկի ամառային զորակոչը

Հունիսի 8-ին կմեկնարկի ամառային զորակոչը։ Հայաստանի կառավարությունը հաստատել է 2026-ի զորակոչի և զորացրման ժամանակացույցը։ Գործընթացը կտևի մինչև օգոստոսի 15-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 4-ի նիստում։

Հունիսի 8-ից կսկսվի նախապատրաստական շրջանը։ Երիտասարդները կկանչվեն զինկոմիսարիատներ և կանցնեն բժշկական ստուգումներ։ Իսկ բանակի բուն համալրումը կսկսվի հունիսի 29-ից։ Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Բանակ կզորակոչվեն այն տղաները, որոնց 18 տարին լրանում է մինչև այս տարվա հունիսի 30-ը։ Կզորակոչվեն նաև նրանք, որոնց տարկետման ժամկետն ավարտվում է մինչև այդ օրը։ Գործընթացին կմասնակցեն նաև կամավորագրված կանայք, որոնք ծառայելու դիմում են գրել մինչև մարտի 1-ը։ Այս նույն ժամանակահատվածում կկազմակերպվի նաև այլընտրանքային ծառայության զորակոչն ու ավարտը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում