Գլխավոր Լրահոս

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ իշխանության յուրացում է նախապատրաստել․ ՔԿ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ   իշխանության յուրացում է նախապատրաստել․ ՔԿ

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«2026 թվականի հունիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ խմբի կազմում, 2025-ի ընթացքում ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով առերևույթ կատարել են ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով՝ ՀՀ իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին հոդվածով։

Վարդան Ղուկասյանն այժմ կալանավորված է։ Ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանը, զբաղեցնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը, նախնական համաձայնության գալով համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ, Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության և այլ ապօրինի գործողությունների համար պահանջել է 4 մլն դրամ կաշառք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում