Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանի նկատմամբ Սև բերդի օտարման գործով հետապնդում է հարուցվել

Սերժ Սարգսյանի նկատմամբ Սև բերդի օտարման գործով հետապնդում է հարուցվել

Քննչական կոմիտեն ավարտել է երրորդ նախագահ Սերժ Սարսգյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որը վերաբերում է Գյումրու Սև բերդ ամրոցի օտարմանը։

Ըստ ՔԿ-ի՝ 2005 թվականի մայիսի 11-ին պաշտպանության նախարար եղած ժամանակ Սերժ Սարգսյանը 22,951 մլն դրամով ֆիզիկական անձի է վաճառել հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Սև բերդ ամրոցը՝ 626,45 քառակուսի մետր մակերեսով, ինչպես նաև դրա օգտագործման համար նախատեսված 0,7 հեկտար հողամասը։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ամրոցի վաճառքը չի համապատասխանել կառավարության որոշումներին։ Դրա հետևանքով, ըստ ՔԿ-ի, պետությունը կորցրել է Սև բերդի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ հուշարձանը չի ընդգրկվել 2007 թվականին հաստատված՝ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Հսկող դատախազը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով, որը, ըստ մեղադրանքի, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում