Գլխավոր Լրահոս

«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններից առաջ արձանագրել է 43 խախտում և միջադեպ

«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններից առաջ արձանագրել է 43 խախտում և միջադեպ

Նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքն արձանագրել է 43 միջադեպ կամ խախտում։ Դրանց հիմնական մասը վերաբերում է քարոզչական պաստառների տեղադրման կանոնների խախտումներին և վարչական ռեսուրսի չարաշահմանը։ Այս մասին ասվում է դաշինքի՝ նոյեմբերի 19-ի դրությամբ հրապարակված միջանկյալ զեկույցում։

Նոյեմբերի 29-ին Հայաստանի 12 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Տասը համայնքում կընտրվեն ավագանիներ, իսկ Մեծաձորում և Արևուտում՝ համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է բոլոր տասը համայնքների համամասնական ընտրություններին՝ իննում ինքնուրույն, Ապարանում՝ «Գործարար» կուսակցության հետ դաշինքով։ Աշոցքում, Աշտարակում և Ապարանում իշխող ուժը կամ նրա մասնակցությամբ դաշինքը մրցակից չունի։ Մյուս համայնքներում ընտրություններին մասնակցում են նաև ՀՅԴ-ն, «Ապրելու երկիրը», «Լուսավոր Հայաստանը», «Ուժեղ Հայաստանը», «Բարոյական արժեքները»։

Դիտորդները հետևել են ընտրողների հետ 64 հանդիպման, զրուցել դրանց 93 մասնակիցների, ինչպես նաև վեց քաղաքական ուժերի 23 թեկնածուների հետ։

Զեկույցի համաձայն՝ վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման դեպքեր են արձանագրվել ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այնպես էլ համայնքային իշխանությունը ներկայացնող այլ քաղաքական ուժերի կողմից։

Սպիտակում արձանագրված խախտումները

Սպիտակում, դիտորդների գնահատմամբ, ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումն ու քարոզչության կանոնների խախտումները համակարգային բնույթ ունեն։ Ըստ զեկույցի՝ ՔՊ-ի կողմից նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների 12 նախագահներ կամ քարտուղարներ քարոզչություն են իրականացրել կուսակցության օգտին՝ խախտելով Ընտրական օրենսգրքի պահանջները։

Դաշինքը նաև կասկածներ է հայտնել քարոզարշավի ընթացքում իրականացված փողոցների խճապատման աշխատանքների և համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպված անվճար թատերական ներկայացման վերաբերյալ։ Դիտորդների գնահատմամբ՝ այդ գործողությունները կարող են վկայել ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մասին։

Սպիտակի թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով չեղարկել համայնքի գործող ղեկավար, ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը։ Հայցը վերաբերում է մրցակից քաղաքական ուժի թեկնածուներ հանդիսացող վարչական ղեկավարների և համայնքի ղեկավարի տեղակալի աշխատանքից ազատմանը։ Դատարանի վճիռը նախատեսվում է հրապարակել նոյեմբերի 24-ին։

Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր՝ այլ համայնքներում

Կապանում դիտորդներն արձանագրել են «Շանթ դաշինքի» օգտին վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման դեպքեր։ Ըստ զեկույցի՝ քարոզչություն է իրականացվել բնակավայրերի անուններով գործող ֆեյսբուքյան էջերով, իսկ ընտրողների հետ հանդիպումներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերին, մասնակցել են համայնքապետարանի և համայնքային ու պետական կազմակերպությունների աշխատակիցներ։ Արձանագրվել է նաև քարոզչական պաստառների տեղադրման կանոնների խախտման 12 դեպք։

Սևանում խախտումներ են արձանագրվել «Վստահություն» դաշինքի և «Միասնական համայնք» կուսակցության կողմից։ Դրանք հիմնականում վերաբերում են չնախատեսված վայրերում քարոզչական պաստառների տեղադրմանը և համայնքային կազմակերպությունների ֆեյսբուքյան էջերով քարոզչությանը։ Միաժամանակ դիտորդներն արձանագրել են տեղամասային ընտրական հանձնաժողովների երկու անդամների կողմից ՔՊ-ի օգտին քարոզչության դեպքեր։

Աշտարակում, ըստ զեկույցի, ՔՊ-ի քարոզարշավում ներգրավվել են համայնքային կառույցների ռեսուրսները։ Դիտորդները նաև արձանագրել են պաստառների տեղադրման կանոնների համակարգային խախտումներ։ Որոշ բնակիչներ հայտնել են, որ իրենց սեփականության վրա քարոզչական պաստառներ են փակցվել առանց համաձայնության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում