Մայիսի 25-ին Գյումրիում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։
Վարչապետը շեշտել է, որ 2026-ի հունիսի 7-ի ընտրություններից հետո անհրաժեշտ է քաղաքում իրականացնել ավագանու արտահերթ ընտրություններ՝ ժողովրդական իշխանություն հաստատելու նպատակով։
«Հունիսի 7-ի ընտրություններից հետո, ի վերջո, ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը, և մենք Գյումրիում՝ գյումրեցիների հետ, պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը քննադատել է 2018-ից հետո Գյումրիում գործող քաղաքային իշխանություններին՝ նշելով, որ նրանց օրակարգը եղել է ժողովրդին կառավարության դեմ տրամադրելը և հիասթափություն տարածելը։ Նրա խոսքով՝ այսուհետ Գյումրիի հետ կապված բոլոր հարցերը իր անձնական վերահսկողության ներքո է լինելու։












