Գլխավոր Լրահոս

ՄԻՊ-ն ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության դեպքը

ՄԻՊ-ն ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության դեպքը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ «Արմատ մեդիա» լրատվամիջոցում իրավապահների իրականացրած գործողությունների առնչությամբ նախաձեռնվել է ուսումնասիրություն։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ իրավապահ մարմինները լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն են իրականացրել՝ ներկայացնելով դատարանի համապատասխան որոշումը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դատարանների որոշումների իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալը դուրս է Պաշտպանի լիազորությունների շրջանակից։

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով ՄԻՊ աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ մեդիա»-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ։

Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված գործողությունների իրավական հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից։

ՄԻՊ գրասենյակից նշում են, որ ստացված տեղեկությունների և պետական մարմինների պարզաբանումների ուսումնասիրությունից հետո հարցը կդիտարկվի Պաշտպանի մանդատի շրջանակում, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։

Իրավապահները հունիսի 5-ին խուզարկել են Armat Media-ի գրասենյակը։ Լրատվամիջոցը փոխկապակցված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ։

Armat Media-ի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են լրատվամիջոցի մոնտաժային բոլոր համակարգիչները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում