Գլխավոր Լրահոս

Ձերբակալվել է «ՌԴ հայկական գործարար խորհուրդ» կազմակերպության փոխնախագահը. ՔԿ

Ձերբակալվել է «ՌԴ հայկական գործարար խորհուրդ» կազմակերպության փոխնախագահը. ՔԿ

Ռուսաստանում գործող «ՌԴ հայկական գործարար խորհուրդ» կազմակերպության փոխնախագահը, որը հրապարակային եղանակով խոսատցել է ընտրություններին մասնակցելու նպատակով ՌԴ-ից Հայաստան անվճար տեղեփոխվելՀՀ քաղաքացիներին, ձերբակալվել է:  

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2026-ի մայիսի 31-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» կազմակերպության փոխնախագահ Ա.Գ.-ն տելեգրամյան ալիքով հրապարակային եղանակով՝ ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ և հոգալ տեղափոխման հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ հերթական ընտրություններում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

«Նշված փաստական հանգամանքների հիման վրա Ա.Գ.-ն քննիչի որոշմամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթի նախաքննության շրջանակում, ինչպես հայտնում են ՔԿ-ից, իրականացվում են մի շարք վարութային և ապացուցողական այլ գործողություններ՝ հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով արևմտյան հետախուզական և կառավարական աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը ծրագրեր է մշակել ՌԴ-ում բնակվող շուրջ 100 հազար Հայաստանին քաղաքացիություն ունեցող անձանց տեղափոխել ՀՀ՝ գործող իշխանության վերընտրությունը կանխելու նպատակով։

Ընդդիմադիրներն այս հրապարակումները որակում են որպես քաղաքականապես մոտիվացված գործողություններ` մատնացույց անելով, իրենց կարծիքով, ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառման վրա: 

2026-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 16 քաղաքական կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։ Տարբեր հարցումների համաձայն՝ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որին հաջորդում են միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններից պահանջվում է հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը, իսկ վերոնշյալ դաշինքներից՝ 8 տոկոսը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում