Գլխավոր Լրահոս

Զախարովայի համոզմամբ՝ Հայաստանում խախտվել են ազատ ընտրությունների ժողովրդավարական ընթացակարգերը

Զախարովայի համոզմամբ՝ Հայաստանում խախտվել են ազատ ընտրությունների ժողովրդավարական ընթացակարգերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի համոզմամբ՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են ընդդիմության և եկեղեցու նկատմամբ «կոշտ բռնաճնշումների» պայմաններում, իսկ պաշտոնական Երևանը կոպտորեն խախտել է ազատ ընտրությունների անցկացման ժողովրդավարական ընթացակարգերը։  

Զախարովայի խոսքով՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ իր հաղթանակի մասին հայտարարած վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «իշխանության մենաշնորհ չի ստացել»։ 

Նա հավելել է, որ նախորդ ընտրական փուլի համեմատությամբ իշխող ուժի աջակցությունը զգալիորեն նվազել է։

«Ընտրարշավի ողջ ընթացքը և քվեարկության գործընթացն անցավ Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների, նրանց ակտիվիստների և կողմնակիցների նկատմամբ կիրառված կոշտ ճնշումների պայմաններում։ Հայ Առաքելական Եկեղեցին, որը ավանդաբար խորապես հարգված է երկրում, նույնպես հարձակման ենթարկվեց», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների հալածանքները հասցեագրվել են բացառապես այն քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդման և եվրասիական ինտեգրման, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցության օգտին:

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։

Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։

Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում