Գլխավոր Լրահոս

Երևանը Պետդումայի ընտրությունների ամենաակտիվ արտերկրյա տեղամասերից է․ Զախարովա

Երևանը Պետդումայի ընտրությունների ամենաակտիվ արտերկրյա տեղամասերից է․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է արտերկրում գտնվող այն ռուսական ընտրատեղամասերը, որտեղ քվեարկության ակտիվությունը ամենաբարձրն է։

«Ամենաակտիվ ընտրատեղամասերի թվում առաջատարներ են դարձել Երևանը, Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Փհուկետը և Ղազախստանը»,- ասել է Զախարովան «Վեստի» տեղեկատվական եթերում։

Ռուսաստանում Պետդումայի 9-րդ գումարման ընտրությունները մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին և ավարտվել սեպտեմբերի 20-ին։ Հայաստանում ընտրությունների անցկացման համար ձևավորվել էին երկու հիմնական ընտրատեղամասեր՝ Երևանի Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիի գլխավոր հյուպատոսությունում։

Նրա խոսքով՝ այս տարվա ընտրություններում ընտրողների մասնակցությունը «չափազանց բարձր» է և նախորդ ընտրությունների համեմատ ավելի ակտիվ դինամիկա է արձանագրվում։

Բոլոր ընտրատեղամասերի փակման պահին ընտրողների մասնակցությունը կազմել է 56,66 տոկոս, որը նախորդ ընտրությունների համեմատ շուրջ հինգ տոկոսային կետով բարձր է։

Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 21-ին Մոսկվայի ժամանակով 11։00-ին։

Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն։ Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի 450 պատգամավոր։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում