Գլխավոր Լրահոս

Որևէ ուժի քվեաթերթիկների սպառումն ընտրատեղամասում հնարավո՞ր է

Որևէ ուժի քվեաթերթիկների սպառումն ընտրատեղամասում հնարավո՞ր է

Սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվում է Երևանի 9/53 ընտրատեղամասում նկարահանված տեսանյութ, որում ընտրողը ցույց է տալիս՝ իրեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկու քվեաթերթիկ են տվել։

Տեսանյութը ներկայացվում է պնդմամբ, թե սա կարող է արվել դաշինքի քվեաթերթիկները արագ սպառելու նպատակով։

Մինչդեռ Ընտրական օրենսգրքի կարգավորումներով յուրաքանչյուր ընտրատեղամասի համար քվեաթերթիկները տրամադրվում են տվյալ տեղամասի ընտրողների թվից մինչև 5 տոկոսով ավելի քանակով։

Էկրանապատկերը՝ arlis.am-ից
Էկրանապատկերը՝ arlis.am-ից

Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 3-ին հայտնել է, որ տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ։ Մինչդեռ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485 հազար 851 է։

Հետևաբար, նույնիսկ եթե ընտրատեղամասին նախապես տրամադրված հավելյալ քվեաթերթիկները սպառվեն, տեղամասային հանձնաժողովը կարող է լրացուցիչ քվեաթերթիկներ պահանջել։

Ժամը 13։00-ի դրությամբ ահազանգը վերաբերում է միայն մեկ ընտրատեղամասի, ուստի առկա տվյալներով այն կարող է լինել ոչ թե համակարգված գործողության, այլ անփութության հետևանք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում