Հունիսի 7-ին Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2,503,976 քաղաքացիներից 1,476,597-ը, որը կազմում է ընտրողների 58,97%-ը։ Այդ մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։
2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշն աճել է 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ։ 2021-ին 2 593 572 ընտրողներից նույն ժամի դրությամբ քվեարկել էր 1,281,174 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների՝ 49,4%-ը։
Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի՝ ներառյալ Երևան քաղաքը։
Երևանում ընտրելու իրավունք ունեցող 849,488 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 496,643 բնակիչ, որը կազմում է ընտրողների 58,46 %-ը:
Արգագածոտնի մարզում ընտրելու իրավունք ունեցող 113,441 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 69,993 բնակիչ, որը կազմում է ընտրողների 61,7%-ը:
Արարատի մարզում ընտրելու իրավունք ունեցող 220,167 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 131,819 բնակիչ, որը կազմում է ընտրողների 59,87%-ը:
Արմավիրի մարզում ընտրելու իրավունք ունեցող 226,337 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 126,302 բնակիչ, որը կազմում է ընտրողների 55,8%-ը։
Գեղարքունիքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 177,854 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 97,114 բնակիչ, որը կազմում է ընտրողների 54,6%-ը։
Լոռու մարզում ընտրելու իրավունք ունեցող 213,301 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 124,983 բնակիչ, որը կազմում է ընտրողների 58,59%-ը։
Կոտայքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 240,528 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 148,302 բնակիչ, որը կազմում է ընտրողների 61,66%-ը։
Շիրակի մարզում ընտրելու իրավունք ունեցող 207,820 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 115,249 բնակիչ, որը կազմում է ընտրողների 55,46%-ը։
Սյունիքի մարզում ընտրելու իրավունք ունեցող 106,972 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 71,320 բնակիչ, որը կազմում է ընտրողների 66,67%-ը։
Վայոց ձորի մարզում ընտրելու իրավունք ունեցող 44,634 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 29,293 բնակիչ, որը կազմում է ընտրողների 65,63%-ը։
Տավուշի մարզում ընտրելու իրավունք ունեցող 103,434 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 65,579 բնակիչ, որը կազմում է ընտրողների 63,4%-ը։
Հայաստանի ամբողջ տարածքում քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից և կշարունակվի մինչև 20:00-ն, որին կհաջորդի ձայների հաշվարկը։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր 2005 տեղամաս (համեմատության համար 2021-ին՝ 2008 տեղամասեր, որից 9-ը՝ Քրեակատարողական հիմնարկներում։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրություններին հավատարմագրվել է 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։ Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկելու են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։
Հանձնաժողովը 12:00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ հրապարակել է մասնակիցների թիվը։ Քվեարկությունն ընտրատեղամասերում ավարտվել է 20:00-ին։












