ԿԸՀ-ն ամփոփել է 1980 ընտրատեղամասի արդյունքները, որով Քաղաքացիական պայմանագիրը հավաքել է 49,8 տոկոս ձայն։
Ընդհանուր հանրապետությունում քվեարկել է 1,497 մլն հոգի։ Այս պահին հաշվարկվել է 1,454 մլն քվեաթերթիկ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 715,704 ձայն կամ 49,82 տոկոս։ Երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝ 335,144 ձայնով կամ 23,33 տոկոս ։ Երրորդ ամենաշատ ձայները ստացել է «Հայաստան» դաշինքը՝ 142,952 կամ 9,95 տոկոս ։
Ստացվում է՝ այս պահին երեք ուժ է անցնում խորհդարան։
Մյուս քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 57,042 ձայն (3.97 տոկոս)․ այն մոտ է սահմանագծին, սակայն չի հաղթահարում անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։
Մնացած ուժերը ևս չեն հաղթահարում շեմը։ Թաթոյանի «Միասնության թևերը» ստացել է 2,3 տոկոս ձայն, Գուրգեն Սիմոնյանի «Շնորհապետական» կուսակցությունը՝ 2,11 տոկոս։
Չնայած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների մեծ մասը, բայց չի կազմում սահմանադրական 2/3 մեծամասնություն, ինչը թույլ չի տալիս սահմանադրական օրենքները միանձնյա փոփոխել։
Երևանում ՔՊ-ն ստացել է 41,47 տոկոս, Ուժեղ Հայաստան-ը 24,68 տոկոս:












