Գլխավոր Լրահոս

Samsung-ը Sharp-ի 3%-ը կգնի $108 մլն-ով

Samsung-ը Sharp-ի 3%-ը կգնի $108 մլն-ով
Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը հնարավոր է` գնի թվային էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sharp կորպորացիայի բաժնետոմսերի մի մասը: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, ընկերությունները ներկայում բանակցում են Sharp-ի բաժնետոմսերի 3%-ը $108 մլն-ով գնելու ուղղությամբ: Գործարքի կայացման դեպքում Samsung-ը կդառնա Sharp-ի` մեծությամբ 5-րդ բաժնետերը: Հատկանշական է, որ ճապոնական ընկերության ֆինանսական ցուցանիշները տարիներ շարունակ անկում են ապրում: Sharp-ը երկար ժամանակ է` սեփական բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցում է ամերիկյան մի շարք տեխնոլոգիական ընկերությունների հետ: Հնարավոր գնորդների թվում են Dell-ը, Intel-ը և Qualcomm-ը: 2012թ. 1-ին կիսամյակում Sharp-ի վնասները կազմել են 168,9 մլրդ յեն, սակայն անցած ֆինտարվա վերջին հրապարակված կանխատեսման համաձայն` ընկերության վնասը կազմել էր 450 մլրդ յեն: Sharp-ը ստիպված էր կադրային զանգվածային կրճատումներ անել և վաճառել օտարերկրյա իր ստորաբաժանումները: Samsung-ի և Sharp-ի հնարավոր գործարքի մասին տեղեկատվության ֆոնին ճապոնական ընկերության բաժնետոմսերն արժևորվել են 13,4%-ով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում