Գլխավոր Լրահոս

Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները․ Ռոբերտ Քոչարյան

Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքը վիճարկելու է ընտրությունների արդյունքները։ Այդ մասին հայտարարել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում»,- նշվում է հայտարարությունում։

Ըստ Քոչարյանի՝ արդյունքները վիճարկելու նպատակով հետագա անելիքները քննարկում են ընդդիմադիր դաշտի գործընկերների հետ։

«Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո։ Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը»,- ասված է դաշինքի առաջնորդի տարածած հայտարարության մեջ:

***

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։

Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։

Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում