Գլխավոր Լրահոս

ՆԳՆ. թմրամիջոցների հայտնաբերման ծավալներն աճել են 80 տոկոսով

ՆԳՆ. թմրամիջոցների հայտնաբերման ծավալներն աճել են 80 տոկոսով

Հայաստանում 2025 թվականին հայտնաբերված թմրամիջոցների քանակը 2024-ի համեմատ ավելացել է շուրջ 80 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

«Ընդ որում, եթե չեմ սխալվում, սրա մեջ սինթետիկ թմրամիջոցների քանակը հինգ անգամ ավելի է եղել նախորդ տարվա համեմատ», - ասաց նա։

Նա նաև շեշտեց, որ ՆԳՆ-ն ունի ռազմավարական մոտեցում, որի համաձայն՝ ջանքերը կենտրոնացված են թմրամիջոցների ներմուծման և արտադրության կասեցման վրա։

«Անհրաժեշտ է կենտրոնանալ ներմուծման և արտադրության վրա, որովհետև թմրանյութն այլ ծագումնաբանություն չի կարող ունենալ. այն կամ պետք է բերվի Հայաստանի Հանրապետություն, կամ պետք է արտադրվի։ Մենք կարող է առաջիկա տարիներին տեսնենք դեպքերի նվազում, բայց խմբաքանակի, այսինքն՝ քանակի աճ։ Այդ դեպքում մենք կունենանք դեպքեր, որոնցով խոշոր չափի թմրանյութ կհայտնաբերենք, և, բնականաբար, դրանք հաջորդիվ չեն տարածվի, և մենք բազմադրվագ մանր դեպքեր չենք ունենա», - պարզաբանեց Արմեն Մկրտչյանը։

Դիտեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում