Գլխավոր Լրահոս

Պետական դավաճանության վարույթի շրջանակում խուզարկել են ԲՀԿ պատգամավորի թեկնածուի բնակարանը

Պետական դավաճանության վարույթի շրջանակում խուզարկել են ԲՀԿ պատգամավորի թեկնածուի բնակարանը

Իրավապահ մարմինները վաղ առավոտյան խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը։ Նրան կանչել են քննչական բաժին հարցաքննության։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ պատգամավորի թեկնածուի տանը քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են ընթանում։

«Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթին»,- հայտնել են կոմիտեից։

Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մանուկյանն է Թևանյանին փոխանցել սահմանազատման թեմայով ԱԺ փակ նիստի տեղեկությունները, որոնք Թևանյանը 622 հազար դոլարով փոխանցել է «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին։  

Քննչական կոմիտեն մայիսի 21-ին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, ընտրություններին ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնել՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Թևանյանը երկու ամսով կալանավորվել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում