Գլխավոր Լրահոս

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելու գործով ձերբակալվել է 41-ամյա տղամարդ։

Հունիսի 11-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին ստացվել են հավաստի տեղեկություններ, որ հունիսի 9-ին, ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։

Նա ձերբակալվել, ապա խոստովանել է կատարածը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ Գյումրու համայնքապետարանը հայտնել էր, որ քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները գտել էին տառերը հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք էր հայտնե հուշարձանի պղծման կապակցությամբ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում