Գլխավոր Լրահոս

Ուիթքոֆն ուղևորվում է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների. Axios

Ուիթքոֆն ուղևորվում է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների. Axios

Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվում է Շվեյցարիա, որտեղ սպասվում է Իրանի հետ հնարավոր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների առաջին փուլը, ուրբաթ Axios-ին հայտնել է ամերիկյան անանուն պաշտոնյա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց և փեսա Ջարեդ Կուշներն արդեն Շվեյցարիայում է, ասել է պաշտոնյան։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գլխավոր միջնորդներից մեկը՝ Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին, ժամանել էր օրվա ընթացքում։

Բանակցությունները պետք է սկսվեին ուրբաթ, սակայն հետաձգվեցին Իսրայելի և լիբանանյան Հեզբոլլահ խմբավորման միջև բռնկված մարտերից հետո։ Պարզ չէ, թե երբ դրանք կվերսկսվեն, ասել է պաշտոնյան։

ԱՄՆ պատվիրակությունը պետք է գլխավորեր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, սակայն հինգշաբթի ուշ երեկոյան նա չեղարկեց իր այցը։ Անհայտ է՝ արդյոք նա կմեկնի շաբաթ-կիրակի։

Բանակցություններին նախորդել է հունիսի 17-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նպատակ ունի 60 օրվա ընթացքում ավարտել ԱՄՆ-ի և Իրանի միջև  պատերազմը։

Հետաձգումը ցույց է տալիս, թե ինչպես են Լիբանանում ընթացող մարտերը բարդացրել դիվանագիտությունը։ Financial Times-ը և CNN-ը, վկայակոչելով դիվանագետներին, հաղորդել են, որ Թեհրանը պահանջել է երաշխիքներ՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և պաշտոնյաներից մեկն Իրանի դիրքորոշումն ամփոփել է այսպես՝ գործարք չի լինի, քանի դեռ չեն դադարել մարտերը Լիբանանում։

Մեկ օր առաջ կողմերը պայմանավորվել էին ժամանակավոր ծրագրի շուրջ, որը նախատեսում էր անհապաղ և վերջնական հրադադար՝ ներառյալ լիբանանյան ուղղությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ակնկալում է ամբողջական հրադադար բոլոր ճակատներում՝ ներառյալ Լիբանանը, Հեզբոլլահն ու Իսրայելը։ Հեզբոլլահի և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ է մտել ուրբաթ։

Իսրայելը հասկացրել է, որ իրեն կապված չի համարում ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հետ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանում այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում է երկրի անվտանգությունը։ The Washington Post-ը հաղորդել է, որ ամերիկյան հետախուզությունը կարծում է, թե Նեթանյահուն փորձում է խոչընդոտել Վաշինգտոնի և Թեհրանի միջև վերջնական խաղաղության գործարքը, և որ Իսրայելը մտադիր է շարունակել գործողությունները Հեզբոլլահի դեմ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում