Գլխավոր Լրահոս

Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ հայց է ներկայացրել

Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ հայց է ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին:

Ըստ Դատալեքսի՝ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցից Կարապետյանը պահանջում է հերքել իր հասցեին արված հայտարարությունն ու զրպարտության համար վճարել մեկ դրամ:

Քաղաքացիական դատարանն օրերս վարույթ է ընդունել հայցադիմումը:

Ընդդիմադիրը Կարապետյանը դիմումի մեջ հիշատակել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր հասցեին արված իրավապահների հայտարարությունը, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»:

Կարապետյանը դատարանին խնդրում է քննել ու պատասխանատվության ենթարկել Քննչականին այս «զրպարտության» համար և հերքման հետևյալ տեքստը հրապարակել և մեկ ամիս պահպանել Քննչականի պաշտոնական կայքէջում, Ֆեյսբուքի և Տելեգրամի հարթակներում.

«Հերքում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ». «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 20.05.2026 թվականին հրապարակում է կատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, որով ներկայացվել է սուտ տեղեկություն, որի միջոցով վերջինիս է վերագրվել այնպիսի փաստ, որը չի համապատասխանել իրականությանը և կապ չի ունեցել վերջինիս հետ։ Հրապարակային տեղեկացնում ենք, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ եղել է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներողություն է խնդրում»:

Դատական նիստը օրը դեռ հայտնի չէ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում