Գլխավոր Լրահոս

Արցախից տեղահանվածների ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով

Արցախից տեղահանվածների ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով

Արցախից բռնի տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունն ապահովելու և Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում հնարավոր վարչական խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ։

Գործող կարգավորումների համաձայն՝ «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթուղթը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։

«070» ծածկագրով փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։ Այս հանգամանքը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող անձանց համար, քանի որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի թվում է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթուղթը։

Ժամանակավոր պաշտպանության ժամկետի երկարաձգման կապակցությամբ վկայականները փոխարինելու անհրաժեշտություն չկա․ դրանց գործողության ժամկետը կարգավորվում է հեռավար։

Միաժամանակ շարունակվում են ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձանց համար նախատեսված «070» ծածկագրով հին նմուշի անձնագրերի արտադրությունն ու տրամադրումը։

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշումն ընդունել էր 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո։

2025-ի դեկտեմբերի 25-ին կառավարությունը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել էր մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։

Նոյեմբերի 24-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 50,000 անձ արդեն դիմել և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում