Գլխավոր Լրահոս

Ընտրություններին մասնակցելու նպատակով 353 հայցից բավարարվել է երկուսը

Ընտրություններին մասնակցելու նպատակով 353 հայցից բավարարվել է երկուսը

2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ՀՀ վարչական և առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարաններ դիմած 353 քաղաքացիներից միայն երկուսի հայցն է բավարարվել: Դատական դեպարտամենտի տրամադրած տվյալների համաձայն՝ հայցադիմումների մեծ մասը վերադարձվել է կամ մերժվել:

Ընտրողների ցուցակում կամ ընտրողների ռեգիստրում ընդգրկվելու պահանջով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ է դիմել 274 անձ, իսկ Վարչական դատարան՝ 79 անձ: Դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համադրմամբ՝ 28 դեպքում հայցվորների տվյալները համընկել են, ինչը նշանակում է, որ նույն անձինք միաժամանակ դիմել են և՛ քաղաքացիական, և՛ վարչական դատարաններ:

Վարչական դատարանում ստացված 79 հայցերից վարույթ է ընդունվել 20-ը, որոնցից միայն 2-ով է կայացվել հայցը բավարարելու մասին վճիռ, 1-ով՝ մասնակի բավարարման, իսկ 17-ով հայցը մերժվել է: Մնացած դեպքերում 55 հայցադիմում վերադարձվել է, իսկ 4-ի ընդունումը՝ մերժվել: 

Առաջին ատյանի քաղաքացիական դատարաններում բավարարված 3 վճիռները հետագայում բեկանվել են Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, և գործերի վարույթները կարճվել են:

Դատական դեպարտամենտը նշված վիճակագրական տվյալները  տրամադրել է «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրի և Դատական տեղեկատվական համակարգի որոնողական գործիքների միջոցով։ 

Վարչական դատարանի կայքում կատարված մեր հպանցիկ դիտարկմամբ՝ պարզվել է, որ հայցադիմումներից 12-ը ներկայացրել են «070» ծածկագրով անձնագիր ունեցող անձինք (արցախցիներ):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում