Եվրամիությունը կոռուպցիայի հետևանքով տարեկան €120 մլրդ-ի վնաս է կրում: Այս մասին այսօր հայտարարել է ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալստրեմը:
«Պետական գործարքների արժեքի 20-25%-ը յուրացնում են պետական պաշտոնյաները: ԵՄ-ում պետական գնումները կազմում են ՀՆԱ-ի 15%-ը», -ասել է Մալստրեմը:
ԵՄ երկրներից կոռուպցիայի ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Բուլղարիայում, Ռումինիայում, Չեխիայում, Սլովակիայում և Իտալիայում:
Այսպես՝ Չեխիայում գործարարների մի մասը նշել է, որ հայտամրցույթներում հաղթելու համար հարկադրված է դիմել կաշառակերության և ատկատների: Բուլղարաիյում պետգնումների հայտամրցութների արդյունքները չեն հրապարակվում: Այս պրակտիկան ընդունված է նաև Իտալիայում: Հունաստանում, Պորտուգալիայում և Իսպանիայում պետական սեկտորի հաշվետվությունների հրապարակման հարցում ևս առկա են զգալի խնդիրներ:
Եվրահանձնաժողովում լիահույս են, որ այս տարի հակակառուպցիոն հաշվետվությունների հրապարակումը կխթանի խնդրի լուծմանը:
Ուշագրավ է, որ Գերմանիան և Ֆինլանդիան՝ Ռումինայի և Բուլղարիայի՝ Շենգենյան գոտում ընդգրկվելուն իրենց դեմ լինելը հիմնականում պայմանավորում են կոռուպցիայի դեմ պաքարի հարցում ոչ բավարար ջանքերով:
Civilnet











