Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն ու ԵՆԲ-ն կաջակցեն դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհների նախապատրաստմանը

ԵՄ-ն ու ԵՆԲ-ն կաջակցեն դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհների նախապատրաստմանը

Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական ներդրումային բանկը խորհրդատվական աջակցություն կտրամադրեն Հայաստանին՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Թուրքիայի սահման տանող Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների նախապատրաստման համար։ 

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Բրյուսելում՝ «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրեցին համատեղ մտադրությունների մասին հուշագիր, որով պաշտոնապես արձանագրվեց EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։

Նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցին։

Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նշված ճանապարհային նախագծերի իրագործելի լուծումները մշակելու նպատակով։

Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։

Արձանագրությունը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովից Ադրիենն Կիրալին, Հայաստանից՝ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը  և ՎԶԵԲ-ի ու ԵՆԲ-ի ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում