Գլխավոր Լրահոս

Ուժի մեջ է մտել վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ 6 միավորը սպառողները 1 տարով կզրկվեն իրավունքից

Ուժի մեջ է մտել վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ 6 միավորը սպառողները 1 տարով կզրկվեն իրավունքից

Այսօրվանից՝ հուլիսի 6-ից, ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր մոդելը։ Առանց քննությունների վարորդական իրավունքը վերականգնելու նոր կարգավորումը համաներում չէ, այլ՝ մոդելի փոփոխություն, ասել է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը՝ հուլիսի 6-ին ասուլիսի ժամանակ։

Վարելու իրավունքի վերականգնումից հետո անձի համար կսահմանվի մեկ տարվա փորձաշրջան և այդ ընթացքում նրան 13 միավորի փոխարեն կտրամադրվի 6 միավոր։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ 6 տուգանային միավորն իրենց համար երկու օրվա սպառելու հարց է լինելու։ Սա հնարավորություն է բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդառաջ գնալ պետության մեկնած ձեռքին փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծը, հետո նոր ստանա 13 տուգանային միավոր։ Ամենաթույլ աստիճանի ոչ սթափ վիճակում գտնվող անձի դեպքում պատասխանատվությունը, բացի տուգանքից, նաև հինգ տուգանային միավոր է, այսինքն 6-ից 5-ը միայն մեկ անգամ ամենաթույլ չափով ալկոհոլ օգտագործած վիճակում վարելու պարագայում կսպառվի»,- ասել է Չիլինգարյանը։

Նոր կարգավորման պոտենցիալ շահառու կարող են հանդիսանալ շուրջ 18,000 քաղաքացի։

Իրավապահ մարմնի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ նախագիծը բացառապես նպատակ ունի վերականգնողական հնարավորություն տալ այն քաղաքացիներին, ովքեր եզակի իրավախախտման պատճառով են զրկվել վկայականից և պատրաստ են վերադառնալ օրինապահ երթևեկության:

«Այս նախագիծը այդ մասով չի վատացնելու վիճակը, սա հնարավորություն է տալու այն մարդկանց, ովքեր իրենց կարծիքով պատահականության, չգիտեմ, եզակի ինչ-որ արարքի պատճառով զրկվել են վարելու իրավունքից, մեկ անգամ օգտվել, փոխել վարքագիծը և վերադառնալ պատշաճ վարորդի կյանքին»,- ասել է Չիլինգարյանը։

Վարորդական իրավունքի վերականգնման համար նախատեսված է 50,000 դրամ պետական տուրք, որը պետք է վճարվի տեղում:

Անձն այս հնարավորությունից կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Փոփոխությունը վերաբերում է այն անձանց, որոնց վարելու իրավունքը դադարել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կայացված և ուժի մեջ մտած վարչական ակտի հիմքով, և որոնց վարելու իրավունքը տրամադրված է եղել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից։

Կարգավորումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ անձինք վարորդական իրավունքից զրկվել են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում