Կարգելվի Հայաստանից առևտրային քանակով բուսական արտադրանքի արտահանումը

Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանից ֆիզիկական անձանց կողմից առևտրային քանակով բուսասանիտարական ենթահսկման բեռների արտահանումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։
ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ է անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։
Կազմակերպություն










