Գլխավոր Լրահոս

Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց

Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց

Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանը հուլիսի 7-ին հրապարակեց որոշումը։

Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի բակում լրագրողներին ասաց, որ իրենց համար անակնկալ չէր որոշումը։

«Այն պահից, երբ այս ապօրինությունները սկսվել են, մենք հասկացել ենք՝ այս գործողությունը լինելու է, որովհետև սա հրապարակային հանձնարարականի արդյունք է»,- ասաց Սարգսյանը։

Նա նաև հայտնեց, որ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Հուլիսի 6-ի երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ձերբակալվել էր։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու մեջ։ 

Գործը վերաբերում է Հայաստան-Իրան առևտրային գործարքներին, որոնց շրջանակում, ըստ քննության, հափշտակվել է շուրջ 21 մլն ԱՄՆ դոլարի գույք։

Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ այս գործով Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե Ծառուկյանը՝ մեղադրյալ։ Փաստաբանը գործը քաղաքական ենթատեքստ ունեցող է համարում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում