Գլխավոր Լրահոս

Ֆիոլետովո. մոլոկանների գյուղը Հայաստանում

Ֆիոլետովո. մոլոկանների գյուղը Հայաստանում

Լուսանկարները՝ Կարեն Հարությունյանի

Դիլիջանից Վանաձոր ճանապարհին է Ֆիոլետովո գյուղը։ Այն ամբողջությամբ բնակեցված է մոլոկաններով, որոնք այստեղ հաստատվել են 19-րդ դարում։ Ֆիոլետովոյից քիչ հեռու Լերմոնտովո գյուղն է, որը ժամանակին նույնպես ամբողջությամբ մոլոկանաբնակ էր, բայց այսօր ունի խառը՝ հայ և մոլոկան բնակչություն։ Երկու գյուղերի արանքում հայաբնակ Մարգահովիտ գյուղն է։

Այս գյուղերը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում են՝ սարերի ու անտառների արանքում, որոնց միջով ձգվում է այստեղից սկիզբ առնող Աղստև գետը։

Այժմ Ֆիոլետովոն ամենամեծ մոլոկանաբնակ գյուղն է Հայաստանում ու նաև մոլոկանների հոգևոր կենտրոնը։

Միխայիլը և Նատալյան. գյուղում և գյուղից դուրս նրանց բոլորը գիտեն։ Ֆիոլետովոյում նրանք թեյարան են բացել և այցելուներն ինքնաեռով կամ սամովարով թեյ են հյուրասիրում։ Նատալյան նաև հրաշալի նրբաբլիթներ է թխում, որոնք մատուցում է չիչխանի և այլ ջեմերով։ Նրանց երեք զավակներն ու տասնմեկ թոռները Մոսկվայում ու Ստավրոպոլում են։ Ամռանը, երբ թոռները գալիս են գյուղ, վերադառնալ այլևս չեն ուզում։

Միխայիլն իր տան առաջ։
Միխայիլն իր տան առաջ։
Միխայիլի տունը։
Միխայիլի տունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում