Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը մեկնաբանել է Փաշինյանի հետ վիճած բժշկուհու աշխատանքից ազատումը

Քաղաքապետարանը մեկնաբանել է Փաշինյանի հետ վիճած բժշկուհու աշխատանքից ազատումը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ բժշկուհի Արփինե Սողոյանի աշխատանքից ազատումը կապված է Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո հաստիքների կրճատման հետ։

Արփինե Սողոյանը մայիսի 18-ին քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կինն է։ Հուլիսի 13-ին նրա դուստրը հայտնեց, որ մայրն ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման հիմքով։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Քաղաքապետարանը պարզաբանում է, որ Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, այդ թվում՝ գինեկոլոգների։

«Հավելյալ պահպանված հաստիքները առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում՝ «բաժնի վարիչ» հասկացությունը, որը ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ»,- նշել են քաղաքապետարանից՝ շեշտելով, որ գործընթացը սկսվել է այս տարվա հունվարից։

Ըստ քաղաքապետարանի՝ բուժական գծով փոխտնօրեններն ունակ են լուծելու բուժառուների ցանկացած հարց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում