Գլխավոր Լրահոս

Փաշինյանի հետ վիճած բժշկուհին ազատվել է աշխատանքից

Փաշինյանի հետ վիճած բժշկուհին ազատվել է աշխատանքից

Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված բժշկուհի Արփինե Սողոյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը։

«Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով»,- գրել է Տաթևիկ Սողոյանը։

Նա հավելել է. «Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ»։

ՍիվիլՆեթը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ մեկնաբանության համար։

...

Բժշկուհին 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է։

Մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ նա մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին և նրան մեղադրել հայրենիքը գողանալու, հազարավոր զոհերի համար։

«Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել»,- ասել էր կինը:

Փաշինյանը հունից դուրս էր եկել, և, չնայած կինը չի հիշատակել Ռոբերտ Քոչարյանի անունը, պատասխանել է.

«Եթե դուք Ռոբն եք (խմբ․ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին), ձեզ կզացնելու եմ։ Էդ Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներ»։  

Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ բժշկուհուն ցանկանում են ազատել աշխատանքից։ Այն ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը News.am-ի հարցին ի պատասխան՝ բացառել էր, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար կազատվի աշխատանքից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում