USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի ուղղությամբ. Կարլ Կրես

USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի մշակման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսը։
Լրագրողը նշել է, որ Հայաստանի միջուկային ծրագիրը երկար տարիներ կապված է եղել «Ռոսատոմ»-ի հետ, ապա հարցրել՝ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը փոխե՞լ է այդ իրավիճակը, արդյոք ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալությունը բանակցություններ է վարում Հայաստանի հետ փոքր մոդուլային ռեակտորների մատակարարման շուրջ։
Կարլ Կրեսը պատասխանել է.
«Մենք արդեն որոշ ժամանակ է՝ աշխատում ենք Հայաստանի հետ՝ երկրում մի շարք նախագծային գաղափարների մշակման ուղղությամբ։ Այդ աշխատանքները շարունակվում են նաև ընտրություններից հետո՝ նույն կերպ, ինչպես մինչ այդ էին ընթանում։ Այս պահին մենք՝ USTDA-ում, որևէ փոփոխություն չենք տեսնում այդ ուղղությամբ կամ մոտեցումներում։ Ինչպես արդեն նշեցի, մենք որոշ ժամանակ է համագործակցում ենք Հայաստանի հետ մի շարք նախագծերի մշակման շուրջ և հույս ունենք, որ մոտ ապագայում այդ առնչությամբ հնարավոր կլինի հայտարարել որոշ նորությունների մասին»։
Թեմա











