Գլխավոր Լրահոս

Իրանը կասեցնում է փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Իրանը կասեցնում է փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը կասեցրել է փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունների իրականացումը՝ պատճառաբանելով, որ Միացյալ Նահանգները խախտել և դադարեցրել է համաձայնագրի շրջանակում իր բոլոր պարտավորությունները։

Պաշտոնապես սա առաջին անգամն է, երբ իրանցիները հայտարարում են, որ փոխըմբռնման հուշագիրն ավարտվել է, և իրենք չեն պատրաստվում իրականացնել որևէ կետ։

Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ Ղարիբաբադին ասել է, որ «ԱՄՆ-ն խախտել և կասեցրել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները»։

Նրա խոսքով՝ ի պատասխան՝ Իրանը նույնպես կասեցրել է հուշագրի շրջանակում իր պարտավորությունների կատարումը և ներկայում կենտրոնացած է «երկրի պաշտպանության» վրա՝ ԱՄՆ-ի շարունակվող հարձակումների պայմաններում։

...

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էին սկսել Իրանի դեմ։  Դրան ի պատասխան Իրանը ևս հարվածներ էր հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանը հրադադարի համաձայնության էր հասել Միացյալ Նահանգների հետ: Սկսվել էին ակտիվ բանակցություններ։

Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկյան կողմը մի շարք հարվածներ հասցրեց Իրանին՝ պնդելով, թե դա արվել է ի պատասխան առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Դրանից հետո սկսվեցին փոխադարձ հարվածներ։ ԱՄՆ-ն հարվածում է Իրանին, Իրանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրում են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում