Հութիները պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումը․ ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը գնահատել է որպես տարածաշրջանային կայունությանը սպառնացող և իրավիճակի վտանգավոր սրացման հանգեցնող քայլեր։
Նա ընդգծել է, որ ազատ նավարկությունը պետք է ապահովված լինի ինչպես Հորմուզի նեղուցում, այնպես էլ Կարմիր ծովում, և որևէ խոչընդոտ չպետք է ստեղծվի միջազգային ծովային հաղորդակցության համար։
«Հութիները պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր այն գործողությունները, որոնք վտանգի տակ են դնում միջազգային նավագնացությունն ու ծովագնացների կյանքը։ Նրանք պետք է հետևեն միջազգային իրավունքին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիային, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Եմենի վերաբերյալ 2216, նավարկության ազատությանը վերաբերող 2722 և 2826 բանաձևերին։
Եվրամիության ASPIDES ռազմածովային գործողությունը շարունակում է հաստատակամորեն իրականացնել Կարմիր ծովում և հարակից միջազգային ջրերում բոլորի համար նավարկության ազատության պաշտպանության իր առաքելությունը՝ իր պաշտպանական մանդատին և գործողության ծրագրին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անձ











