Գլխավոր Լրահոս

Քուվեյթը հայտարարել է Բուբիյան կղզու վրա իրանական դրոնների հարձակման մասին

Քուվեյթը հայտարարել է Բուբիյան կղզու վրա իրանական դրոնների հարձակման մասին

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրանական դրոններով հարձակում է իրականացվել երկրին պատկանող Բուբիյան կղզու և երկրի հյուսիսում գտնվող մի շարք կարևոր օբյեկտների վրա։

Գերատեսչության հաղորդմամբ՝ հարձակման թիրախում են եղել կառավարական շենքերից մեկը, ինչպես նաև Բուբիյան կղզում գործող ընկերություններից մեկին պատկանող քաղաքացիական ավտոմեքենաները։

«Դա Քուվեյթի պետության ինքնիշխանության աղաղակող խախտում է, ուղղակի սպառնալիք նրա անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, բարիդրացիության սկզբունքների և Անվտանգության խորհրդի 2817 բանաձևի լուրջ խախտում է»,- նշված է Քուվեյթի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում