Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է ընդդիմադիր պատգամավորներին

Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է ընդդիմադիր պատգամավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն օգոստոսի 2-ին Մայր Աթոռում ընդունել է ԱԺ 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց պատգամավորներին։ Հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ հայտնի պատճառներով չի մասնակցել Ազգային ժողովի առաջին նիստին՝ պատգամավորներին փոխանցելու իր օրհնությունն ու պատգամը։

Կաթողիկոսը խոսել է երկրում առկա ներքին և արտաքին մարտահրավերների, հասարակության պառակտվածության, ինչպես նաև Հայոց Եկեղեցու դեմ իրականացվող «օրինազանց և հակասահմանադրական քայլերի» մասին։

Նա նորընտիր պատգամավորներին կոչ է արել օրենսդիր գործունեության ընթացքում առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակներով, աշխատել հանուն Հայաստանի անվտանգության, պետականության ամրապնդման և ժողովրդի բարօրության։


Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չմասնակցեց ԱԺ առաջին նիստի բացմանը։ Նրան հրավեր չի ուղարկվել։

ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված է՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Կաթողիկոսն ու հանրապետության նախագահը։

Ընդդիմությունը նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո հարց բարձրացրեց՝ որտե՞ղ է Վեհափառ Հայրապետը, ԱԺ նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը հորդորեց չխանգարել նիստը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ նիստից հետո գնալու են Մայր Աթոռ՝ Կաթողիկոսի օրհնանքը ստանալու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում