Գլխավոր Լրահոս

ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակելու է կրճատվել. Օվերչուկ

ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակելու է կրճատվել. Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025-ին կրճատվել է ավելի քան 30 %-ով և շարունակելու է կրճատվել․ օգոստոսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ընթացող ռուս-ղրղզական տնտեսական ֆորումի շրջանակում, ՌԴ փոխվարչապետը նշել է, որ 2024-ին երկկողմ առևտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 մլրդ դոլարի: Սակայն արդեն նախորդ տարի այն կրճատվել է՝ հասնելով մոտ 8 մլրդ դոլարի:

Օվերչուկի խոսքով՝ ընթացիկ տարում արձանագրվում է ապրանքաշրջանառության «չափազանց դրամատիկ անկում», որն այժմ կազմում է 2025-ի ծավալների ընդամենը մոտ երկու երրորդը:

«Մենք վերջին երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի մեր գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը»,- ասել է Օվերչուկը։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ ստեղծված տնտեսական իրավիճակում ակնհայտ է երկու երկրների միջև առևտրային ցուցանիշների հետագա կրճատման միտումը:

Օգոստոսի 6-ին Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։ 

Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում